Արմինֆո. Հայաստանի նոր կառավարությունը չի հրաժարվի նախկին կառավարության օգտակարգ ծրագրերից: Այդ մասին մայիսի 8-ին Ազգային ժողովում հայտարարել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, առողջ և տրամաբանությանը ենթակա ծրագրերը, անշուշտ, կշարունակվեն: Ինչ վերաբերում է կասկածելի ծրագրերին, դրանք հանրային լայն քննարկման կներկայացվեն: «Մենք ունենք առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտների զարգացմանն առնչվող մեր հայեցակարգերը: Բայց դա ոչ մի կերպ չի նշանակում, որ մենք կմերժենք նախորդ կառավարության ձեռքբերումները և բարեփոխումները: Հաջող ծրագրերը կշարունակվեն: Իսկ այն ծրագրերը, որոնց արդյունավետության առնչությամբ հասարակության մոտ կասկածներ կան, հանրային լսումների կներկայացվեն: Եթե դրանցում թերություններ հայտնաբերվեն, ծրագրերը կվերանայվեն»,- հայտարարել է Փաշինյանը: