Արմինֆո.«Ես կարող եմ հավաստիացնել, որ կառավարության մեջ օլիգարխներ չեն լինելու՚, - հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հրապարակումներին առնչվող հարցին, որոնց համաձայն, Փաշինյանի վարչապետ ընտրվելու դեպքում Խաչատուր Սուքիասյանը կարող է առաջին փոխվարչապետ դառնալ։
Նիկոլ Փաշինյանը նաև հաղորդել է, որ խոշոր բիզնեսի ներկայցուցիչներն, ընդհանրապես, իրեն նման հարցերով չեն դիմել, և նոր կառավարության կազմը պետք է արտացոլի Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ոգին: Նա նաև հաղորդել է, որ այժմ աշխատում է նախարարների կաբինետի ձևավորման ուղղությամբ, սակայն կառավարության նոր ծրագրի մշակմանն առայժմ ձեռնամուխ չի եղել: «Այսօր դեռ աշխատում եմ վաղվա ելույթիս վրա՚, - նշել է վարչապետի պաշտոնի թեկնածուն` մայիսի 8-ին ԱԺ-ում վարչապետի ընտրության նախաշեմին: Անդրադառնալով իր նախարարների կաբինետի աշխատանքին` Փաշինյանը հայտարարել է, որ նրա հիմնական խնդիրը պետք է լինի օրինականության ապահովումը պետական գործունեության բոլոր ոլորտներում և մենաշնորհների վերանացումը: Վարչապետի պաշտոնի թեկնածուն հավաստիացրել է, որ իր կողմից վարչապետի պաշտոնն ստանձնելու օրվանից սկսած բոլոր ցանկացողները կարող են արտահանել և ներմուծել ցանկացած ապրանք: Նա նաև ընդգծել է, որ իր ընտրվելուց հետո Հայաստանում փակվելու է քաղաքական և տնտեսական հետապնդումների էջը: Այդուհանդերձ, Փաշինյանի հավաստմամբ, հասարակայնությունը կստանա իրեն հետաքրքող բոլոր հարցերի պատասխանները: