Արմինֆո.Մայիսի 6-ին, ժամը 07.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Լևոն Արսենի Թորոսյանի (ծնված 1999թ., 2017-2 զորակոչ, Արմավիրի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորումով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Հայաստանի ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: «ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին՚, - ասվում է ՊՆ հաղորդագրությունում: