Արմինֆո. Ղազախստանի և Ռուսաստանի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդում է Ակկորդ- ը:
«Ղազախստանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են ներկա վիճակը և երկկողմ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում նաև Հայաստանում տիրող իրավիճակը:
Պետությունների ղեկավարները քննարկել են նաև առաջիկայում նախատեսվող հանդիպումները, այդ թվում նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առաջիկա հանդիպման նախապատրաստական հարցեր, որը կայանալու է մայիսի 14-ին, Սոչիում: Այս համատեքստում երկու ղեկավարները նշել են արտաքին և փոխադարձ առևտրի 24.4% ավելացումը Եվրասիական տնտեսական միությունում 2017 թվականին, ինչպես նաև նշել են միջազգային հանրության կողմից աճող հետաքրքրությունը ԵԱՏՄ հետ համագործակցության նկատմամբ», - ասել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը: