Արմինֆո. Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Թևան Պողոսյանը նշանակվել է նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Ինչպես հաղորդում է Հայաստանի նախագահի կայքը, Արմեն Սարգսյանն այդ մասին հրամանագիրն ստորագրել է մայիսի 4-ին։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին, երբ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը եկավ Հանրապետության հրապարակ, որտեղ հանրահավաք էր ընթանում, նրան ուղեկցում էր նաև ԱԺ նախկին պատգամավոր, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը: