Արմինֆո. ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հայտարարել է, որ քննելով Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը, որոշել է նրան հեռացնել ՀՅԴ շարքերից: Այդ մասին ասվում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ այսօր տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Ազգային ժողովում վարչապետի ընտրության ժամանակ Աղվան Վարդանյանը չմասնակցեց քվեարկությանը, թեև ՀՅԴ խմբակցությունը որոշել էր ընտրել առաջադրված միակ թեկնածուին՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին: Հաջորդ օրը ՀՅԴ գերագույն մարմինը Վարդանյանից պահանջեց վայր դնել մանդատը: