Արմինֆո. «Քայլ արա» շարժման առաջնորդ, «Ելք» դաշինքից պատգամավոր, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Ալի Նասեր Սոբհանիփուրի հետ:
Ինչպես Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը, ինքը փոխդեսպանին տեղյակ է պահել ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին, ինչպես նաեւ բարեկամական ուղերձ հղել Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին ու կառավարությանը։
Փաշինյանը հանդիպում է ունեցա նաև ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ։ Քննարկվել են Հայաստանում ՄԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը առավել արդյունավետ դարձնելու հետ կապված հարցեր։