Արմինֆո.Մայիսի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հարցերի նախարար Ալան Դունկանի հետ:
Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, զրուցակիցները քննարկել են ներքաղաքական իրավիճակը Հայաստանում: Կողմերը կարևորել են խնդրի լուծումը կառուցողական երկխոսության միջոցով, բացառապես օրենքի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության շրջանակներում: