Արմինֆո. «Այսօր, մայիսի 3-ին, ՀՀ կառավարությունն ընդունեց իմ հրաժարականը, որը ներկայացվել էր ապրիլի 26-ին: Այսօր ես վայր եմ դնում իմ լիազորությունները», - մամուլի ասուլիսում հայտարարել է Շիրակի մարզպետ, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը:
Նա նշել է նաև, որ պարտականությունները կատարել է, առաջնորդվելով բարոյականության, հանրային շահի և պրոֆեսիոնալիզմի սկզբունքներով: Խաչատրյանը հայտարարել է. «Ես այդ սկզբունքներին հավատարիմ մնացի մինչև վերջ»: