Արմինֆո.Հայկական Ատոմային Էլեկտրակայանի անձնակազմը իր զորակցությունն է հայտնում համազգային շարժմանը: Այնուամենայնիվ, ինչպես ասվում է «ՀԱԷԿ» ՓԲԸ անձնակազմի՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ, միջուկային և էներգետիկ անվտանգության նկատառումներով ու օրենսդրական սահմանափակումներով պայմանավորված, կայանի անձնակազմը համազգային գործադուլին միանալ չի կարող:
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և լարվածության խորացման անթույլատրելիությունը, հայտնում ենք մեր անհանգստությունը ՀՀԿ խմբակցության վերաբերմունքի և պահվածքի կապակցությամբ:
Ելնելով վերոնշյալից, հորդորում ենք անհապաղ կատարել ստեղծված իրավիճակից դուրս գալուն ուղղված քայլեր՝ համաձայն ժողովրդի կամքի և ՀՀ սահմանադրության»,- ասված է հայտարարության մեջ: