Արմինֆո. Անի Մշեցյան: «Կոչ եմ անում ժամը 14.00 վերսկսել «Զվարթնոցե օդանավակայանի աշխատանքը»,- այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Քայլ արա» ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ այսօր վաղ առավոտից բողոքի ակցիայի մասնակիցները փակում են Երևանի գլխավոր փողոցները և համահանրապետական մայրուղիները, ինչպես նաև պետական հիմնարկների մուտքերը: Կաթվածահար է նաև Հարավկովկասյան երկաթուղու աշխատանքը, քանի որ ցուցարարները փակել են 14 տեղամաս: Կաթվածահար է նաև մետրոյի աշխատանքը:
Հիշեցնենք, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի որոշ աշխատակիցներ այսօր առավոտյան միացել են բողոքի ակցիաներին: Հանրապետությունում համընդհանուր գործադուլ է հայտարարված: