Արմինֆո. Հերթական անգամ և վերջնականապես ապացուցվեց, որ խորհրդարանը և Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանությունները ժողովրդի ներկայացուցիչների և նրա կամքի արտահայտողները չեն: Այդ մասին ասվում է «Ժառանգություն» կուսակցության՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:
Միաժամանակ ընդգծվում է, որ «Ժառանգությունը» տարիներ շարունակ պայքարել է Հայաստանի քաղաքացիների եւ հայ ժողովրդի, Հայաստանի պետական շահի սպասարկման համար:
«Մենք, որպես համաժողովրդական պայքարի ակունքներում եւ հետագա զարգացման գործում կանգնած ուժ հայտարարում ենք՝ պայքարը թեւակոխում է վճռորոշ փուլ, Հայաստանում համակարգային փոփոխություններին այլընտրանք չկա, ողջ ժողովուրդը՝ գործընկեր կուսակցությունների հետ մեկտեղ, պետք է շարունակի խաղաղ, իրավական, արժանապատիվ պայքարը մինչեւ վերջ»,-
ասված է կուսակցության հայտարարության մեջ: