Արմինֆո.Ելնելով երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու Զինված ուժերը շարունակում են 24-ժամյա ռեժիմում լիարժեք իրականացնել իրենց առջեւ դրված խնդիրները և ապահովել մեր հայրենիքի պաշտպանությունը: Այս մասին ասվում է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի կողմից Facebook-ում հրապարակված՝ Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
«Անհրաժեշտ է ապահովել զինվորական պետհամարանիշներով մեքենաների եւ զինվորական շարասյունների անխափան տեղաշարժերը հանրապետության ողջ տարածքում: Այդ տեղաշարժերը պետք է լինեն առանց որեւէ խոչընդոտի, անարգել եւ ճիշտ ժամանակին»,- ասված է հայտարարության մեջ: