Արմինֆո. ՀՀ վարչապետի ընտրություններում ՀՀԿ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը (Շիրակի մարզ) քվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին:
Նա հայտարարել է, որ քվեարկել է հաշվի առնելով ժողովրդի կարծիքը և իր խղճի համաձայն: Տավուշի մարզի մեկ այլ պատգամավոր, ՀՀԿ-ական Գրիգոր Ավալյանը, որը Կարեն և Միքայել Վարդանյանների գործընկերն է, հրաժարվեց պատգամավորական մանդատից, սակայն ՀՀԿ-ն այդ մաեին դեռ չի հայտարարել:
«Ծառուկյան» դաշինքից քվեարկությանը չի մասնակցել Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար, Իշխան Զաքարյանը, ինչպես նաև ՀՅ Դաշնակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Նշենք, որ Փաշինյանի օգտին քվեարկել է 45, իսկ դեմ` 56 պատգամավոր: