Արմինֆո. Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը մերժվեց ՀՀ վարչապետի
պաշտոնում: Դեմ քվեարկեցին ՀՀԿ խմբակցության 56 պատգամավորները, իսկ 45 ձայներով կողմ քվեարկեցին Դաշնակցության խմբակցությունը, «Ելք» դաշինքը և «Ծառուկյան» դաշինքը: Ձեռնպահ չկար: ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը քվեարկությանը չմասնակցեց: