Արմինֆո. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լիովին սատարում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած ժողովրդական շարժմանը: Մայիսի 1-ին, երկրի խորհրդարանում այս մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքերով, խմբակցությունը լիիրավ կազմով քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին:
Մելքումյանը շեշտել է, որ երկիրը կանգնած է շատ լուրջ ընտրության առջև, որը պետք է հանգեցնի Հանրապետական կուսակցության հեռացմանը: ՀՀ վարչապետը, ըստ փոխխոսնակի, նոր պայմաններում, երբ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման ձևին, պետք է լինի լավ քաղաքական գործիչ, վայելի ժողովրդի վստահությունը և հարգանքը, այլ ոչ միայն լինի մենեջեր: «Եթե մենք այսօր սխալվենք, երկիրը կարող է հետ շպրտվել մի քանի տարով», - հայտարարել է ԱԺ փոխխոսնակը: