Արմինֆո. Այսօր ԱԺ ամբիոնից կոռեկտ չէ շահարկել Արցախի Հանրապետության անվտանգության թեման: Արցախի անվտանգության երաշխավորը երկրի բանակն է, կարեւոր դեր է վերապահվում քաղաքական եւ տնտեսական հարցերին, սակայն առաջին տեղում գործող իշխանության լեգիտիմության հարցն է, եւ իշխանության հանդեպ բնակչության վստահության քվեն, որը կարող է անմիջական դրական ազդեցություն ունենա հակամարտության կարգավորման վրա: Այդ մասին հայտարարել է «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Անդրադառնալով հանրապետականների կողմից վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ուղղված Հայաստանի ԵԱՏՄ ադամակցության վերաբերյալ կրկնվող հարցերին՝ Թանդիլյանը նշել է, որ ավելի տեղին կլիներ Փաշինյանին հարցնել, թե, օրինակ, ինչպես է նա մտադիր պայքարել կոռուպցիայի, մենաշնորհների, միջոցների օֆշորներ արտահոսքի դեմ: Մանե Թանդիլյանը նաեւ ընդգծել է, որ ներդրումները երկիր ներգրավվում են դրական ակնկալիքների հիման վրա: Հենց հիմնվելով այդ նկատառումների վրա, նրա ասելով, «Ելքն» ակնկալում է ներդրումների ներհոս Հայաստան, քանի որ աշխարհը, տեսնելով Հայաստանի ժողովրդավարական կայացումը, կհավատա նրա ներուժին: Նրա համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը կփորձի կյանքի կոչել մարդկանց ձգտումները, որոնք վերջին 10 տարիներին ոտնահարվել են Հայաստանի իշխանության կողմից: Մանե Թանդիլյանն ընդգծել է, որ նոր կառավարության համար առաջնահերեթ կլինի արդար ընտրությունների անցկացման հարցը, խորհրդարանի եւ երկրի ղեկավարության ձեւավորման հարցը, որը վայելի ժողովրդի վստահությունը: «Միանշանակ չեմ կարող պատասխանել հարցին. «Արդյո՞ք իշխանությունը ճամպրուկ է, որպեսզի ինչ-որ մեկը վերցնի ու հանձնի Նիկլո Փաշինյանին»: Կարող եմ ասել միայն, որ այդ ճամպրուկում ապագա իշխանությանն են փոխանցվում բոլոր այն խնդիրները, որոնք տարիների ընթացքում կուտակվել են: Դա նշանակում է, որ իրականում Նիկոլ Փաշինյանն ստանձնում է վիթխարի պատասխանատվություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության ապագայի», - եզրափակել է Մանե Թանդիլյանը: