Արմինֆո.Հանրապետական կուսակցությունը պատրաստ է երկխոսության և փոխզիջումների, բայց չի ընդունի ուլտիմատումները: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Մենք բոլորս այստեղ ժողովրդի ընտրյալներ ենք, և մեզ հետ չի կարելի ուլտիմատումների լեզվով խոսել, ճնշում գործադրել: Մեզ պետք է համոզել փաստարկներով: Ես այդպես էլ չհասկացա, թե ով է լինելու ձեր փոխվարչապետը, նախարարները, ակնկալում էի լսել հանրապետությունը ստեղծված իրավիճակից դուրսբերման, տնտեսական զարգացման կառուցվածքային ծրագիր, չհասկացա ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ ձեր հայեցակարգը, ինձ համար պարզ չէ, թե ձեր վարչապետության օրոք ինչ ճակատագիր կունենան ազատագրված տարածքները: Մենք ընտրում ենք վարչապետի, այլ ոչ թե՝ հռետորի: Չեմ հասկանում ձեր փաստարկներն այն մասին, որ կարելի է փոխել դիրքորոշումը հայեցակարգային հարցերի առնչությամբ՝ ելնելով այն բանից, թե ընդդիմություն ես ներկայացնում, թե՞ իշխանություն: Կներեք պարոն Փաշինյան, ինչպես երեկ, դուք ինձ չհամոզեցիք»,- հայտարարել է փոխխոսնակը: Վերջում փոխխոսնակն ավելացրել է. «Ձեզ պետք են ուժեղ ցնցումներ, մեզ՝ արդար Հայաստան»: