Արմինֆո.Հայաստանի դատական համակարգը պետք է զերծ լինի քաղաքականությունից: Ազգային ժողովում այդ մասին հայտարարել է «Ելքե խմբակցության կողմից վարչապետի պաշտոնի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը:
Նրա ասելով, վերջին 20 տարիներին կառավարությունը միլիոնավոր դոլարնել է ծախսել դատական համակարգում բարեփոխումներ իրագործելու նպատակով: Այսօր, չնայածնդատարանների նոր շենքերի առկայությանը, որոնք ոչ միայն դե-յուրե, այլեւ դե-ֆակտո կոչված էին դառնալու արդարադատության միջազգային ստանդարտների ապահովման գործոն, ոլորտի խնդիրները մնում են չլուծված: «Դատարանների էությունը ինչպես եղել է, այնպես էլ մնում է ստահոդ», - փաստել է վարչապետի պաշտոնի թեկնածուն:
Արդարադատության ոլորտի բարեփոխումներն իրապես կյանքի կոչելու համար, ինչպես կարծում է Փաշինյանը, իշխանությոննւ, առաջին հերթին, պետք է հրաժարվի հաստատված համակարգից, երբ դատարաները ծառայում են իշխանավորների քաղաքական նկրտումներին և նպատակներին: