Արմինֆո.Հայաստանին անհրաժեշտ է առողջապահության համակարգի բարեփոխում: Այդ մասին մայիսի 1-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, այսօր առողջապահության ոլորտում խայտառակ վիճակ է: Բարեփոխումների ուղղություններից մեկը պետք է բժշկական ապահովագրության համակարգը դառնա, սակայն դա անհրաժեշտէ անել մասնագիտական ուսաումնասիրություններ անցկացնելով, որպեսզի նախկին սխալները չկրկնվեն, ասել է նա: «Անհրաժեշտ է գտնել խնդրի լուծումներ, որպեսզի երկրի քաղաքացիներին պատշաճ բժշկական սպասարկում ցուցաբերվի»,- նշել է վարչապետի թեկնածուն՝ ավելացնելով, որ նոր կառավարությունը հատուկ ուշադրություն կդարձնի ոչ միայն այդ հարցերին, այլ նաև՝ դեղորայքի գներին: Խնդրի լուծման համար, նրա խոսքով, անհրաժեշտ է աշխատել երեք ուղղությամբ՝ բարձրացնել առողջապահության համակարգի արդյունավետույթունը, բացառել կոռուպցիոն ռիսկերը և ավելացնել ոլորտի ֆինանսավորումը: «Առաջիկա 2 տարվա ընթացքում նոր կառավարությունը մտադիր է 30 տոկոսով ավելացնել պետբյուջեի եկամտային մասը, և, համապատասխանաբար, 30 տոկոսով կավելանան այդ ոլորտին հատկացումները»,- ասել է Փաշինյանը: