Արմինֆո. Ապրիլի 30-ին Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ նախագահական նստավայրում հանդիպում են ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Հանդիպմանը մասնակցել են Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզե ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորումե ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, «Հայաստանի Հելսինկյան կոմիտեե իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Ավետիք Իշխանյանը, «Հանուն հավասար իրավունքներիե ՀԿ-ի նախագահ Գայանե Աբրահամյանը, «ԲՀՀ-Հայաստանե խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանը:
Քաղհասարակության ներկայացուցիչները Արմեն Սարգսյանին են ներկայացրել առաջնահերթ կարևորության բարեփոխումների առաջարկներ և քննարկել նախագահի դերակատարությունը դրանց իրականացման գործում: Քննարկվել են նաև ընտրական օրենսդրության, կրթության, մամուլի ազատության ոլորտներում, դատաիրավական համակարգում բարեփոփումների անհրաժեշտության, ինչպես նաև քաղբանտարկյալներին առնչվող հրատապ հարցեր: