Արմինֆո.Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը բոլոր նրանց, ովքեր ցանկանում են օգտվել հանրապետությունում առկա ներքաղաքական իրավիճակից Արցախի Հանրապետությունում իրենց խնդիրները լուծելու համար, կոչ է արել ձեռնպահ մնալ նման քայլերից: Այդ մասին Արմեն Սարգսյանը հայտարարել է բելառուս լրագրողների հետ հարցազրույցում:
Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե «արդյոք Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ Լեռնային Ղարաբաղը չի բռնկվի՚, նախագահ Սարգսյանը հայտարարել է. «Ես զսպվածության կոչ են անում բոլորին Հայաստանի համար համար այս բարդ պահին, ինչից ոչ ոք երաշխավորված չէ, որպեսզի սադրանքներ և կոնֆլիկտներ չլինեն ԼՂՀ-ում՚:
Նրա ասելով, հայկական կողմն ակնկալում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ձեռք բերում` մինսկյան գործընթացի շրջանակում:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ փողոցային բողոքի գործողությունների մեկնարկից անմիջապես հետո իշխանություններն սկսեցին խոսել այն մասին, թե Երևանում և մարզերում զանգվածային բողոքի գործողությունները կարող են բացասաբար անդրադառնալ պաշտպանական գործընթացների վրա: