Արմինֆո.Հայաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու թեմային, ինչի պահանջով վերջերս հանդես էր եկել«Ելք՚ խմբակցությունը:
Փաշինյանի ասելով, մեկ բան է, եթե դու ընդդիմություն ես և այդ համատեքստում առկա խնդիրները քննարկելու և լուծելու հնարավորություն չունես, իսկ այլ բան է, երբ դու իշխանություն ես և լուծումների բոլոր հնարավորությունները քո ձեքում են: Եվ այժմ հարկ չկա այդ դիրքորոշումը դիտարկել` «Ելք՚ խմբակցության դիրքորոշման փոփոխման առումով: «ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց դրված չէ, սակայն ինչպես արդեն ասել եմ, դա չի նշանակում, որ այնտեղ խնդիրներ չկան՚, - նշել է նա:
Հաջորդ կարևոր հարցը, որին նա անդրադարձել է, վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ավելի ճիշտ` ան հարցին, թե արդյոք նա տեսնում է Արցախում իշխանափոխության հնարավորություն: Փաշինյանը նշել է, որ լիովին սատարում է հանրապետության իշխանություններին: Հայաստահի վարչապետի պաշտոնի թեկնածուն կարևորել է լարվածության թուլացումը ղարաբաղյան հակամարտության գոտում` ԵԱՀԿ Մինսկի խմբի ներգրավմամբ: Նրա ասելով, եթե Բաքվի ռազմատենչ դիրքորոշումը չփոխվի, ապա Մինսկի խումբը պետք է նպաստի այն բանին, որպեսզի Ադրբեջանը վերջ դնիր իր ագրեսիվ հռետորաբանությանը և վերադառնա կառուցողական հուն: Իսկ դրան զուգընթաց ընդգծել է Հայաստանի զինված ուժերը և մեր զինծառայողների ոգին հզորացնելու անհրաժեշտությունը:
Նա նաև հայտարարել է, որ մտադիր չէ վաղը հանրապետական պատգամավորներին համոզել քվեարկել իր ընտրության օգտին: «Կա քաղաքական իրավիճակ, ներքաղաքական ճգնաժամ, և այժմ խնդիրն այն է, որպեսզի լուծենք այս ճգնաժամը՚, - ասել է նա:
Եվ Փաշինյանի գլխավոր ուղերձը. «Իմ ընտրվելուց հետո երկրում կտիրի օրինականություն՚: Ընդ որում նա վերստին հավաստիացրել է, որ կադրային հարցերը լուծվելու են փոխհամաձայնության հիմա վրա: Փաշինյանը նաև հավաստիացրել է, որ նախարարների կաբինետ ձևավորելիս ինքը խնդիրներ չի ունենա:
Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնում առաջին քայլերին, Փաշինյանը հայտարարել է, որ ինքն անմիջապես կսկսի երկիրը նախապատրաստել արտահերթ ընտրությունների: Ընդ որում, նա դժվարացել է նշել արտահերթ ընտրությունների որոշակի ժամկետներ:
Փաշինյանը նաև հավաստիացրել է, որ ընտրվելուց հետո ուշադրության կենտրոնում կլինեն անվտանգության և բանակաշինության հարցերը: «Ընտրվելուց հետո ես անպատճառ կծանոթանամ անվտանգության հարցեին՚, - ամփոփել է ընդդիմադիր գործիչը: