Արմինֆո. «Իմ քայլը՚ բողոքի շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ԵՊՀ դիպլոմից:«Եթե մտադիր լինեի վերցնել, ապա վերջին 23 տարիների ընթացքում կվերցնեի»,- հայտարարել է Փաշինյանը լրագրողների հետ զրույցում:
Նախօրեին ԵՊՀ հայտարարություն էր տարածել Նիկոլ Փաշինյանի դիպլոմի առնչությամբ: «Արձագանքելով վերջին օրերի մամուլի հրապարակումներին, ինչպես նաև մեր ուսանողների կազմակերպած ստորագրահավաքին՝ Երևանի պետական համալսարանը տեղեկացնում է, որ ուսումնասիրելով Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանի անձնական գործը՝ իր պատրաստակամությունն է հայտնում պարոն Փաշինյանի համաձայնության դեպքում միջնորդությամբ դիմելու ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը, ըստ ընթացակարգի, վերականգնման և դիպլոմավորման գործընթացն ապահովելու համար: Միևնույն ժամանակ Երևանի պետական համալսարանն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողն ավարտական կուրսում բացակայությունների պատճառով հեռացվել է համալսարանից՚, -ասվում էր ԵՊՀ «Ֆեյսբուքի՚ էջում հրապարակված հայտարարությունում:
Ավելի վաղ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները ստորագրահավաք էին նախաձեռնել, դիմելով համալսարանի ղեկավարությանը, պահաջում էին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին բակալավրի դիպլոմ հանձնել։