Արմինֆո.Խաղաղ անհնազանդության մեր ակցիաները շարունակվում են և կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ մենք դե-յուրե չենք արձանագրել մեր հաղթանակը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտարարել է «Քայլ արա» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ այսօր 17:00-ին Ֆրանսիայի հրապարակից մեկնարկում է երթը, իսկ 19:00-ին տեղի կունենա հանրահավաք՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց: «Մի հավատացեք այն բանին, որ մենք դադարեցնում ենք բողոքի ակցիան, մի կորցրեք զգոնությունը: Այսօր՝ 19:00-ին, հանրահավաքի ժամանակ կքննարկենք մեր հետագա ծրագրերը: Կոչ եմ անում շարունակել մեր խաղաղ բողոքը և գնալ մինչև վերջ»,- հայտարարել է պատգամավորը:
«Քանի դեռ մեր հաղթանակ չի ամրագրվել դե-յուրե, մենք չենք դադարեցնի մեր բողոքը: Եկեք տրամաբանական ավարտին հասցնենք մեր գործողությունները: Իսկ թե որքան կտևեն մեր ակցիաները, կախված է Հայաստանի քաղաքական իրավիճակից»,- ասել է Փաշինյանը: