Արմինֆո. «Եթե խորհրդարանի բոլոր երեք ուժերը՝ «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ, մայիսի 1-ին ԱԺ նիստում հանդես գան վարչապետի պաշտոնում միասնական թեկնածուով, Հանրապետական կուսակցությունը չի խոչընդոտի ժողովրդի թեկնածուի ընտրությանը»,- լրագրողներին հայտարարել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Բաղդասարյանի խոսքով, դա նշանակում է, որ ՀՀԿ-ն չի բոյկոտի խորհրդարանի նիստը, քվորում կապահովվի և խորհրդարանը ցրելու հարց չի բարձրանա: Նա հավաստիացրեկ է, որ ՀՀԿ-ն միասնական է, և քվեարկելու է համախմբված:
Ինչպես հայտնել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարը, իրենք Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել են, որ հնարավորինս օպերատիվորեն կդադրեցվեն քաղաքացիական անհնազանդության ակցիաները, կապաշրջափակվեն փողոցներն ու ճանապարհները:
Հիշեցնենք, որ ավարտվել է «Քայլ արա» ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: Փաշինյանի խոսքով, ՀՀԿ-ն կանխատրամադրված է մայիսի 1-ին ԱԺ նիստի ժամանակ չխոչընդոտել վարչապետի պաշտոնում ժողովրդի թեկնածուի ընտրությանը: Ինչպես հայտնել է ընդդիմադիր գործիչը, հանդիպմանը կողմերը պայմանավորվել են կազմակերպել ՀՀԿ խմբակցության հետ ընդլայնված կազմով հանդիպում: Հանդիպումն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ապրիլի 29-ին կամ 30-ին: