Արմինֆո. ՀՅԴ-ն պաշտոնապես հայտարարել է վարչապետի ընտրություններին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը պաշտպանելու մասին:
«Վարչապետի միասնական թեկնածուի եւ քաղաքական օրակարգի շուրջ համախոհությունը, որի անհրաժեշտության մասին հայտարարել էինք, կարող է դառնալ իրականություն: Առ այդ, Հ.Յ.Դ Հայաստանի Գերագույն մարմինը որոշել է մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին պաշտպանել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,- ասված է ՀՅԴ՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ: