Արմինֆո.«Ելք» դաշինքի խմբակցությունը խորհրդարանում հանդիպում է ունեցել ապրիլի 27-ին Երևան ժամանած ՌԴ Պետդումայի պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել «Քայլ արա» շարժման առաջնորդ, խորհրդարանի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հանդիպման մանրամասների մասին չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ Երևան են ժամանել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի կազմի մեջ մտնող պատգամավորները, ովքեր հանդիպումներ են անցկացնում հայ գործընկերների հետ: Պատվիրակությունը գլխավորում է կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը: