Արմինֆո.Գյումրիում մեկնարկել է ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը: Բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով Կանադայից հատուկ ժամանած դերասանուհի Արսինե Խանջյանի հայ ժողովրդին շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ:
Նա Սփյուռքի համերաշխությունը փոխանցեց ժողովրդական շարժմանը և ընդգծեց պայքարն ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: Արսինե Խանջյանը ժողովրդին շնորհավորել է նաև Սերժ Թանկյանի և Ատոմ Էգոյանի անունից: Նա ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանը մարդկանց օգնեց հաղթահարել վախը, և նրանց ոտքի կանգնացրեց, որպեսզի պայքարեն երկրում տիրող անարդարության դեմ: «Մենք պետք է ձևավորենք իսկական անկախ պետություն, արտաքին ազդեցություններից անկախ», - ամփոփել է նա:
Իր հերթին ակտիվիստ Դավիթ Սանասարյանը հայտարարել է, որ օտարերկրյա պետությունների «գործակալները» չպետք է լինեն Հայաստանի իշխանության մեջ: «Իշխանության փոփոխությունից հետո մենք պետք է նրանց չեզոքացնենք և ուղարկենք այն երկրներ, ում նրանք ծառայում են», - ասել է ընդդիմադիրը:
Փաշինյանի շարժմանն իր համերաշխություն է հայտնել «Հայաստանի անկախ կինոռեժիսորների միությունը»: Կազմակերպության հայտարարության մեջ
Վստահություն է արտահայտվում, որ ժողովրդական շարժումը Հայաստան կբերի խաղաղություն և արդարություն:
Ինչպես նշել է լրագրող Լևոն Բարսեղյանը, գործնականում Հայաստանում չի մնացել մի կազմակերպություն, որը չի միացել համաժողովրդական շարժմանը:
Հրապարակում հավաքվները վանկարկում էին. «Նիկոլ վարչապետ», «Հաղթանակ»: