Արմինֆո.«Առ այսօր ես բանակցային պրոցեսներում պարտություն չեմ ունեցել»: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, ի պատասխան ընդդիմության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությանը, որ Կարապետյանն այսօր, չի մասնակցել բանակցություններին, քանի որ վստահ չէ, իր բանակցային ուժերին:
«Նախ և առաջ ես իրականում չգիտեմ պարոն Փաշինյանը, որպես բանակցող, մեծ փորձ ունի, թե չէ, բայց ես հետաքրքիր բանակցային փորձ ունեմ, ընդ որում, բանակցային փորձս տարբեր մշակութային, կրոնական, առարկայական, լեզվական տիրույթներում է: Եվ առ այսօր ես բանակցային պրոցեսներում պարտություն չեմ ունեցել: Հռետոր լինել, լավ հեղինակություն ունենալ դեռ չի նշանակում լավ բանակցող լինել»,- եզրափակել է Կարապետյանը:
Նշենք, որ այսօրվա մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Կարեն Կարապետյանը չեկավ բանակցություններին, քանի որ վստահ չէր իր բանակցային ուժերին: «Այսօր, աթոռին, որի վրա պետք է նստեր Կարապետյանը, դրված է իմ մեջքի պայուսակը: Այնպես է Կարապետյանը պատրաստվում է բանակցել նաև Ղարաբաղի հարցում» - հարցադրել էր Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Փաշինյան-Կարապետյան բանակցություններն արդեն երկրորդ անգամ տեղի չեն ունենում, քանի որ Նիկոլ Փաշինյանը պահանջում է բաց հանդիպումների ձևաչափը, որտեղ պետք է քննարկվի միայն իշխանափոխության հարցը: ՀՀԿ-ն համաձայն չէ բանակցել այդ պայմաններով: