Արմինֆո. Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ընդդիմադիր շարժման առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանին մեղադրում է երկրի զարգացման կոնկրետ ծրագիր չունենալու մեջ: «Շանթ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում Կարապետյանը, մասնավորապես, ասել է. «Մենք պետք է ընտրենք մի ծրագիրը, թիմը, այլ ոչ թե անձին, որքան էլ որ նա լինի լավը, դրական և օրինակելի»:
Ընդ որում, Կարապետյանը նշել է, Հայաստանի ոչ բոլոր քաղաքացիների համար է Փաշինյանը հանդիսանում միակ ցանկալի թեկնածուն:
Միևնույն ժամանակ, նա վերահաստատել է իշխանությունների բանակցելու պատրաստակամությունը, հատուկ ընդգծելով «առանց նախապայմանների» արտահայտությունը: «Մենք պատրաստ ենք բանակցել, բայց այն, ինչ առաջարկում է Փաշինյանը, բանակցություն չէ, դա վերջնագիր է - կամ ես պետք է լինեմ վարչապետը, կամ Հայաստանը կմնա առանց վարչապետի: Մի՞թե դա բանակցություն է: Այո, մենք պատրաստ ենք վարչապետի նոր ընտրություններին, որտեղ Փաշինյանը կարող է ազատ առաջադրվել, բայց դա չի նշանակում, որ մեկ այլ թեկնածու առաջադրվելու իրավունք չունի, միթե դա է ժողովրդավարությունը, ինչի մասին սիրում է խոսել Փաշինյանը» - հարցրում է Կարապետյանը:
Միևնույն ժամանակ նա խոստովանում է, որ երկրում առկա է ճգնաժամը: «Մեր մեղքի բաժինն այստեղ հսկայական է, մենք դա ընդունում ենք: Հետևաբար, մենք պետք է ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիներ գտնենք, բանակցությունների միջոցով», - ասել է վարչապետի պաշտոնակատարը, կրկին անգամ հավաստիացնելով, որ Հանրապետական կուսակցության և իշխանության շարքերում պառակտում չկա: