Արմինֆո. Հայաստան ժամանած Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակությունը մտադիր է հանդիպումներ ունենալ Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
Ռուսաստանի խորհրդարանականները ցանկացել են հանդիպել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ: Փաշինյանը դեռ չի արձագանքել: ՌԴ Պետական դումայի և Դաշնային խորհրդի համատեղ պատվիրակությունն արդեն հանդիպումներ է ունեցել խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի, ինչպես նաև Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հետ: Հանդիպումների հիմնական թեման եղել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Ռուսական պատվիրակությունը ժամանել է Հայաստան` իրավիճակին տեղում ծանոթանալու համար: