Արմինֆո.Հայաստան է ժամանել ռուսաստանցի պատգամավորների պատվիրակությունը: Այդ տեղեկատվությունն ԱրմԻնֆո-ին հաստատել են ՀՀ խորհրդարանում:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի կազմի մեջ մտնող պատգամավորները մեկնել են Երևան՝ հայ գործընկերների հետ հանդիպումներ անցկացնելու համար: «Կոմիտեի իննը անդամ՝ վերջինիս նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորությամբ, այժմ գտնվում են Հայաստանում, որտեղ հանդիպում են անցկացնում ՀՀ խորհրդարանի ներկայացուցիչների հետ»,- հայտնում են ռուսական ԶԼՄ-ները: