Արմինֆո.Ապրիլի 26-ին ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ:
«Մենք քննարկել ենք Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակը և դրա կարգավորման հնարավոր ուղիները՚, - հայտարարել է Փաշինյանը: ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն, իր հերթին, կարծիք է հայտնել, որ հանդիպումը օգտակար էր: