Արմինֆո.Դիվանագիտական ներկայացուցչությունների թվակազմը երկկողմ պայմանավորվածությունների հարց է: Ապրիլի 26-ին Մոսկվայում ճեպազրիույցի ընթացքում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով այն բանին, որ, օրինակ, Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության թվակազմն առավելագույններից է` ավելի քան 1500 աշխատակից, և արդյոք կան դիվանագիտական ներկայացուցչության թվակազմի շրջանակներ:
«Յուրաքանչյուր երկիր մյուսի հետ պայմանավորվում է այն մասին, թե քանի դիվանագետ կուղարկի այդ երկիր, և դա փոխադարձ պայմանավորվածությունների հարց է՚, - հայտարարել է Մարիա Զախարովան: