Արմինֆո.«Քայլ արա, մերժիր Սերժին» շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, բայց երկրի գլխավոր հրապարակում:
«Այսօր, Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նա հայտնել է ինձ հետ հանդիպելու իր պատրաստակամությունը, ես պատրաստ եմ այդ քայլին, և նրան սպասում եմ ժամը 19.00-ին, Հանրապետության հրապարակում», - ասել է Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ բանակցությունների ընթացքում կարող է խոսք գնալ միայն ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին:
Նշենք, որ ժամը 19.00-ին Հայաստանի գլխավոր հրապարակում պետք է սկսվի շարժման հերթական հանրահավաքը: