Արմինֆո. Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) աջակցում է Երեվանում եվ հանրապետության ողջ տարածքով մեկ տեղի ունեցող խաղաղ ցույցերի մասնակիցներին:
«Սա պայքար է հանուն մեր երկրի ժողովրդավարացման, արժանապատիվ կյանքի եվ հուսալի ապագայի:Հայաստանը չի կարող զարգանալ քանի դեռ իշխանությունը յուրացվում Է եվ ծառայեցվում է մի խումբ մարդկանց հարստացմանը: Հայաստանին անհրաժեշտ է ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն: Հիացմունք է առաջացնում մեր երիտասարդությունը ,որը պայքարի առաջին շարքում է: Մենք վստահ ենք,որ այս շարժումը պսակվելու է հաղթանակով»,- ասվում է ՀԺԿ հայտարարության մեջ: