Արմինֆո.Ապրիլի 20-ին Երևանի գրեթե բոլոր մասերում «Քայլ արա` մերժիր Սերժին՚ նախաձեռնության ակցիայի մասնակիցները փակում են փողոցները: Երթերի մասնակիցները կաթվածահար են արել գրեթե ողջ քաղաքը: Ամենուրեք, քաղաքի բոլոր այն հատվածներում, որտեղ ցուցարարները փակում են փողոցները, ժամանում է ոստիկանություն: Սակայն, քանի որ երթերը ընթանում են քաղաքի բոլոր մասերում, ոստիկանությունը չի հասցնում օպերատիվ ապաշրջափակել փողոցները:
Հավելենք, որ «Սինոփսիս Արմենիա՚ ընկերության և Արշակունյաց պողոտայում գտնվող այլ կազմակերպությունների և ձեռնարկությունների աշխատակիցներ պարբերաբար փակում են այդ կարևոր մայրուղին:
Երկու խոշոր ֆուրեր փակել են Կևյան կամուրջը, Նիկոլ Փաշինյանը ողջունել է նրանց: Փաստորեն, երեկ հանրահավաքում քաղաքի հիմնական փողոցները շրջափակելու անհրաժեշտության վերաբերյալ Փաշինյանի հնչեցրած կոչն անարձագանք չի մնացել: Երևանի փողոցներում վարորդները բողոքի ակցիայի մասնակիցներին ողջունում են տևական ազդանշաններով:
Տվյալ պահին քաղաքը կաթվահար է, իսկ ցուցարարները քայլում են Երևանի փողոցներով` վանկարկելով. «Միացիր՚: