Արմինֆո. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Սերժ Սարգսյանին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առնչությամբ:
Իր շնորհավորական հեռագրում պետության ղեկավարը, մասնավորապես, նշել է, որ «Ղազախստանի և Հայաստանի միջև ստեղծված ջերմ և բարեկամական հարաբերությունները կամրապնդվեն` ի բարօրություն երկու պետությունների ժողովուրդների՚: «Ձեզ մաղթում եմ քաջ առողջություն և նոր հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն՚, - ասվում է հեռագրում: