Արմինֆո. «Երկիր Ծիրանի՚ կուսակցությունը մտադիր է այսօր շրջափակել հանրապետական նշանակության, այդ թվում, միջպետական ճանապարհներ` ի նշան բողոքի ընդդեմ Սերժ Սարգսյանի առաջադրմանը վարչապետի պաշտոնի համար:
Նախօրեին այդ մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը` Գյումրիում բողոքի ակցիայի ժամանակ: Հավելենք, որ նախօրեին «Երկիր Ծիրանիի՚ անդամներն, ի նշան բողոքի ընդդեմ նախկին նախագահի առաջադրման, երթեր են անցկացրել Գյումրիում, այնուհետև այրել են Սերժ Սարգսյանի, կառավարության ներկայացուցիչների, ինչպես նաև հանրապետական պատգամավորների խրտվիլակները: Այդուհանդերձ, Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ մտադիր չէ միանալ Նիկոլ Փաշինյանի շարժմանը, քանի որ նրան չի վստահում: