Արմինֆո. Ընդդիմադիր «Ելք» դաշինքի պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ յուրօրինակ բողոքի ակցիա են անցկացրել` ընդդեմ Սերժ Սարգսյանի առաջիկա վարչապետության: Մոտենալով ԱԺ ամբիոնին` նրանք հայտարարել են, որ ժամանակն է խոչընդոտել Սերժ Սարգսյանի վերարտադրության ծրագրերի իրագործմանը:
«Մենք պետք է վերջ դնենք ՀՀԿ իշխանությանը և ստեղծենք մեր երազանքի պետությունը: Ուստի ապրիլի 13-ին, ժամը 18:30-ին պետք է գնանք Ազատության հրապարակ և այնտեղ միասին վառենք «ազատության ջահը», - հյատարարել են նրանք` վառելով ծխարձակող ճայթրուկներ:
Ուշագրավ է, որ նիստը նախագահող փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ոչ մի կերպ չի արձագանքել ընդդիմադիրների բողոքի ակցիային: Եվ այն բանից հետո, երբ նրանք հեռացել են նիստերի դահլիճից, անտարբեր արտաբերել է. «Շոուն չստացվեց, խնդրում եմ դռները բացել և օդափոխել դահլիճը՚: