Arminfo.info



 Հինգշաբթի, 29 Մարտի 2018 20:04
Մարիաննա Մկրտչյան

Պաշտպանության նախարար. Հայաստանն ու Հունաստանը տարեցտարի ընդլայնում են համագործակցությունը պաշտպանական ոլորտում

Պաշտպանության նախարար. Հայաստանն ու Հունաստանը տարեցտարի ընդլայնում են համագործակցությունը պաշտպանական ոլորտում

Արմինֆո. 2016 թվականին Աթենքում Հայաստանի և Հունաստանի միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները լիարժեք կատարվում են: Այդ մասին հայտարարել է  ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` այսօր Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:

Սարգսյանը նշել է, որ պարոն Կամմենոսի պաշտոնական այցը Հայաստան լավ առիթ է 2016թ. դեկտեմբերին Աթենքում տեղի ունեցած քննարկումների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքներն ամփոփելու և համագործակցության նոր ուղղություններ նախանշելու համար,  այցը լավ առիթ է նաև ծանոթանալու ռազմական արդյունաբերության բնագավառում Հայաստանի ձեռքբերումներին ԱրմՀայՏեք ցուցահանդեսի շրջանակներում: «Պետք է գոհունակություն հայտնեմ և ասեմ, որ այն բոլոր պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել 2016 թվականին Աթենքում, լիարժեք կատարվում են, ամեն տարի մենք ընդլայնում ենք ռազմական փոխգործակցության ծրագիրը, և բոլոր միջոցառումները, որոնք նախանշված են, լիարժեք կատարվելով հնարավորություն են տալիս ամրապնդել փայլուն ավանդույթները, որ գոյություն ունեն մեր երկրների միջև փոխգործակցության առումով: Մեր հանդիպումների ընթացքում մենք ևս մեկ անգամ փաստեցինք երկու բարեկամ պետությունների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները և վերահաստատեցինք միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումները: Անդրադարձանք մեր պետությունների հարևանությամբ ընթացող ռազմաքաղաքական զարգացումներին և համատեղ քայլեր ձեռնարկելու հնարավորություններին:

Օգտվելով առիթից, ես իմ գործընկերոջը ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ իրադրությունը հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում: Մենք ևս մեկ անգամ ընդգծեցինք հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու մեր դիրքորոշումը, և ես շնորհակալ եմ նախարար Կամմենոսին մանրակրկիտ տեղեկության համար, որ ինքն ունի հակամարտության մասին, և այն պատրաստակամության համար, որ նա հայտնեց մեր փոխգործակցությունը շարունակելու համար և հնարավորինս հեշտացնելու բանակցություններում, խաղաղ գործընթացում ընդունելի լուծումներ գտնելու հարցը՚, - ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:

 

Նա նշել է պաշտպանության ոլորտում երկու երկրների փոխգործակցության հարուստ ավանդույթները: «Մեր զինված ուժերի մոտ 170 սպա իրենց ուսումը ստացել են Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններում և այսօր զինված ուժերում զբաղեցնում են տարբեր բարձր պաշտոններ` իրենց ծառայությունը բերելով մեր երկրի անվտանգության ապահովմանը, մեր սահմանների պաշտպանությանը, և բնական կամուրջ են հանդիսանում մեր երկրների և զինված ուժերի միջև՚, - ասել է նախարարը:

 

Վ.Սարգսյանի հավաստմամբ, Հունաստանի իր պաշտոնակցի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է  նաև  հարևան Թուրքիայի հետ հարաբերությունների խնդիրը: «Երկուստեք անթույլատրելի համարեցինք այդ պետության կողմից նախապայմանների կամ սպառնալիքների լեզվով խոսելու քաղաքականությունը: Այդ համատեքստում ես պարոն Կամմենոսին տեղեկացրեցի 2009թ. ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու պատճառների մասին:

Առիթն օգտագործելով ուզում եմ հայտնել նաև իմ սատարումը նախարար Կամմենոսին այն մոտեցումների համար, որ նա արտահայտել է Թուրքիայի կողմից այժմ պահվող երկու զինծառայողներին օր առաջ ազատ արձակելու հարցի շուրջ: Հատկապես Սուրբ Հարության օրվան ընդառաջ կարծում եմ, որ պետք է բարի կամքի դրսևորում լինի և բոլոր հարաբերություններում պետք է գերիշխի փոխադարձ հարգանքի և միմյանց նկատմամբ ավելի ճկուն մոտեցումների կարողությունը: Մենք մեր սատարումն ենք հայտնում Հունական կողմին այս խնդրում: Պարոն Կամմենոսի հետ քննարկեցինք նաև պաշտպանության բնագավառում համագործակցության առկա վիճակն ու ընդլայնման հնարավորությունները: Գոհունակությամբ փաստեցինք, որ ամենամյա երկկողմ համագործակցության ծրագրերը ոչ միայն տարեցտարի ընդլայնվում են, այլև իրականացվում են մեծ արդյունավետությամբ: Ես իմ երախտագիտությունը հայտնեցի մեր գործընկերներին՝ տասնամյակներ շարունակ Հայաստանի զինված ուժերին տրամադրվող համակողմանի ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական օժանդակության համար՚, - նշել է նախարարը:

 

Նա ընդգծել է, որ համագործակցությունը պաշտպանության բնագավառում ներառում է ամբողջ ուսումնական, վարժական և կրթական ներուժը, որն առկա է երկու երկրների զինված ուժերում, և բարձր է գնահատել  խորհրդատվության փոխանակումը զինված ուժերի զարգացման տարբեր հարցերի շուրջ: «Համագործակցության հիմնական ուղղություններն են ռազմական բժշկությունը, հատուկ նշանակության ուժերի պատրաստությունը, անձնակազմի կառավարման համակարգի շուրջ փորձի փոխանակումը, որպես նոր ոլորտներ նշվեցին կիբեռանվտանգությունն ու ռազմաօդային ուժերի զորավարժությունների պլանավորման և իրականացման փորձի փոխանակումը:

Համագործակցությունն ունի նաև ռազմատեխնիկական բաղադրիչ, որը զարգացման և փոխշահավետ նախագծերի իրականացման մեծ հեռանկար ունի: Վստահ եմ, որ պարոն Կամմենոսի այցը ԱրմՀայՏեք ցուցահանդես և ծանոթացումը հայկական ռազմարդյունաբերական համալիրի հնարավորություններին նոր խթան կհաղորդի այս բնագավառում համագործակցությանը՚, - հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Գնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր ենԳնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում
Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   
Սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմՍահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմ
Ստրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցություններըՍտրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցությունները
Հայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոնՀայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբ
Բաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթԲաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթ
Ադրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքըԱդրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը
Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  "Հայաքվե" նախաձեռնության հայտարարությունը՝
Գառնիկ Դանիելյան. Գառնիկ Դանիելյան. "Այս անցումային շրջանում ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Բագրատ Սրբազանն է"
Հայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիայինՀայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիային
Սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասինՍահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասին
ՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբ
Փորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանումՓորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանում
Հունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներՀունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներ
Ընդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրություններըԸնդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրությունները
Արագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համարԱրագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համար
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցները կրկին բողոքի ակցիայի են դուրս եկել
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունըՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքըԱդրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքը
Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․ՓաշինյանՑնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․Փաշինյան
Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունըՀայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունը
ՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրելՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրել
Ոստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունըՈստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունը
Բագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասինԲագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասին
Գալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակումԳալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակում
ԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունըԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունը
ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտՀազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտ
Հարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնումՀարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնում
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել    Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել   
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը Բրատիսլավայում մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսինՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը Բրատիսլավայում մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսին
Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների պղծումն անթույլատրելի է, որտեղ էլ որ դրանք լինեն. Զախարովան ՝ օկուպացված Արցախում հուշարձանների ոչնչացման մասինՀայրենական մեծ պատերազմի հուշարձանների պղծումն անթույլատրելի է, որտեղ էլ որ դրանք լինեն. Զախարովան ՝ օկուպացված Արցախում հուշարձանների ոչնչացման մասին
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը չի հրաժարվում Օպերայի թատրոնի շենքի մոտ իր ակցիայից ՝ չնայած տեղաշարժը սահմանափակելու մասին ոստիկանության հայտարարությանը
Զախարովա. Ռուսաստանը Հայաստանին չի առաջարկել ամբողջությամբ դուրս բերել իր սահմանապահներին հանրապետությունից  Զախարովա. Ռուսաստանը Հայաստանին չի առաջարկել ամբողջությամբ դուրս բերել իր սահմանապահներին հանրապետությունից  
Սամվել Մինասյանը նշանակվել է Հայաստանի տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարՍամվել Մինասյանը նշանակվել է Հայաստանի տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրըՄի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենն ազատվել է զբաղեցրած պաշտոնիցՌ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
ՎԶԵԲ-ի միջոցառման ժամանակ Ոստիկանությունը կփակի Օպերայի թատրոնի շենքին հարող փողոցներըՎԶԵԲ-ի միջոցառման ժամանակ Ոստիկանությունը կփակի Օպերայի թատրոնի շենքին հարող փողոցները
"Ազատազենը" հանդես է եկել հայտարարությամբ՝ կազմակերպության համահիմնադիր Իշխան Գևորգյանի և նրա չորս ընկերների ապօրինի ձերբակալման առնչությամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
Սլովակիայում հայտարարում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին ն աջակցության մասինՍլովակիայում հայտարարում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին ն աջակցության մասին
Ռուսաստանի փոխարտգործնախարար. անցյալ տարվա սեպտեմբերյան իրադարձությունները տեղի ունեցան ոչ դատարկ տեղում. Հայաստանի իշխանությունները ճանաչել են Արցախը Ադրբեջանի կազմումՌուսաստանի փոխարտգործնախարար. անցյալ տարվա սեպտեմբերյան իրադարձությունները տեղի ունեցան ոչ դատարկ տեղում. Հայաստանի իշխանությունները ճանաչել են Արցախը Ադրբեջանի կազմում
Մոսկվա. Հարավային Կովկասի բարգավաճման բանալին Մոսկվա. Հարավային Կովկասի բարգավաճման բանալին "3+3" հարթակի շրջանակում ներառական երկխոսությունն է և հակազդեցությունը արտատարածաշրջանային ուժերի աշխարհաքաղաքական թելադրանքին
Ադրբեջանը Ադրբեջանը "մուկ ու կատու" է խաղում Հայաստանի և աշխարհի հետ. վերլուծաբան
Հայաստանում կնշվի Հայաստանում կնշվի "Թանգարանների գիշերը". ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է միջոցառումների ծրագիրը
Երևանում բողոքի խաղաղ ակցիաների մասնակիցներից մեկը ոտքի կոտրվածք է ստացել՝ Երևանում բողոքի խաղաղ ակցիաների մասնակիցներից մեկը ոտքի կոտրվածք է ստացել՝ "կարմիրբերետավորների" կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով.  հայտարարություն
Ֆրանսիան տեխնիկական համագործակցության համաձայնագիր է ստորագրել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեիՖրանսիան տեխնիկական համագործակցության համաձայնագիր է ստորագրել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի
Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանների պահպանությունն այսուհետ ևս վստահվելու է Ռուսաստանի սահմանապահներինԻրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանների պահպանությունն այսուհետ ևս վստահվելու է Ռուսաստանի սահմանապահներին
Երևանի փողոցները փակելու համար բողոքի շարժման բերման ենթարկված բոլոր 63 մասնակիցներն ազատ են արձակվելԵրևանի փողոցները փակելու համար բողոքի շարժման բերման ենթարկված բոլոր 63 մասնակիցներն ազատ են արձակվել
Փաշինյան. Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին անդամակցել արդեն ընթացիկ տարումՓաշինյան. Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին անդամակցել արդեն ընթացիկ տարում
Փաշինյանն ու Ռասմուսենը քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՓաշինյանն ու Ռասմուսենը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կհանդիպեն ԺնևումՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կհանդիպեն Ժնևում
Աուդիտը ֆինանսական խոշոր խախտումներ է բացահայտել Աուդիտը ֆինանսական խոշոր խախտումներ է բացահայտել "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունում
Ալիևը պահանջում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբըԱլիևը պահանջում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը
Քաղաքագետ. Հայաստանի բոլոր խնդիրները պետք է լուծվեն հենց ՀայաստանումՔաղաքագետ. Հայաստանի բոլոր խնդիրները պետք է լուծվեն հենց Հայաստանում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան