Arminfo.info



 Երեթշաբթի, 27 Մարտի 2018 14:46

Հայ և ռուս խորհրդարանականները համատեղ հայտարարության մեջ ընդգծել են ղարաբաղյան հակամարտության գոտում վստահության միջոցների կյանքի կոչման անհրաժեշտությունը

Հայ և ռուս խորհրդարանականները համատեղ հայտարարության մեջ ընդգծել են ղարաբաղյան հակամարտության գոտում վստահության միջոցների կյանքի կոչման անհրաժեշտությունը

Արմինֆո. Մարտի 26-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը, որը համանախագահել են Արմեն Աշոտյանը եւ Կոնստանտին Զատուլինը:

 

Բացելով նիստը՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կարեւորել է հայ-ռուսական քաղաքական օրակարգային խնդիրների քննարկումը հանձնաժողովների մակարդակով եւ ընդգծել, որ ազնիվ ու գործընկերային համագործակցության այս ձեւաչափը լրացնում է քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, որն առկա է երկու երկրների հարաբերություններում: «Բարձր մակարդակի վրա է նաեւ հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցությունը»,-նշել է Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ նախորդ երկու օրերի ընթացքում արդեն իսկ արդյունավետորեն քննարկվել են խորհրդարանական եւ քաղաքական երկխոսությանը վերաբերող հարցեր: «Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի խորհրդարանի հետ մեր հարաբերությունների ողջ ծավալը: Մենք պատրաստակամ ենք, անհրաժեշտության դեպքում, մեր ռուս գործընկերներին փոխանցել մեր քաղաքական փորձը, որը ձեռք ենք բերել խորհրդարանական կառավարման անցնելու ընթացքում»,- ասել է Արմեն Աշոտյանը:

 

ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ ցավակցության համար, անդրադարձել հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերություններին, երկու երկրներում ընթացող քաղաքական գործընթացներին: Նա նույնպես բարձր է գնահատել հայ-ռուսական փոխգործակցությունը եւ նշել, որ այն արդյունավետ եւ կայուն զարգանում է: Կոնստանտին Զատուլինի խոսքով՝ անցած երկու տարիներին արդեն իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ. վավերացվել են Հայաստանի եւ Ռուսաստանի համար կարեւոր փաստաթղթեր: Բացի այդ, 30 տոկոսով մեծացել է ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ, ավելացել է Հայաստան ՌԴ այցելող քաղաքացիների թիվը:

 

Նիստի արդյունքների համաձայն, ընդունվել է համատեղ հայտարարություն, որում, մասնավորապես, կողմերը գոհունակությամբ նշել են, որ անցած ժամանակահատվածում շարունակվել է երկու պետությունների միջեւ բարեկամության եւ համագործակցության շարունակական զարգացումն ու ամրապնդումը: Հատուկ ընդգծվել է 2018 թվականի փետրվարի 14-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ա. Բաբլոյանի այցը Մոսկվա, ինչպես նաեւ Ա.Բաբլոյանի աշխատանքային հանդիպումը ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վ.Վոլոդինի հետ:

 

«Կողմերը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային ռազմավարական երկխոսությանն առնչվող հարցեր: Գոհունակությամբ նշել են, որ այն զգալի ներդրում ունի երկկողմ հարաբերությունների իրավապայմանագրային հիմքի զարգացման գործում, որի հիմքն է Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագիրը, որի 20-ամյակը նշվել է 2017 թվականին:

 

Կողմերն ընդգծել են, որ միջազգային օրակարգի, մասնավորապես միջազգային ինստիտուտների դերի, գործունեության եւ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ստացած սկզբունքների ու նորմերի վրա հիմնված աշխարհակարգի կառուցման, ինչպես նաեւ միջազգային կառույցների եւ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքների եւ նորմերի պահպանման առնչությամբ իրենց դիրքորոշումները մոտ են կամ համընկնում են:

 

Կողմերը փաստել են աշխարհում պահպանվող անկայուն վիճակը եւ հայտնել, որ պետք է ջանքեր գործադրել ամրապնդելու ՄԱԿ-ի եւ այլ միջազգային ճանաչում ունեցող կառույցների առանցքային դերն արդի միջազգային խնդիրների կարգավորման հարցում` պահպանելով միջազգային իրավունքի նորմերը եւ հարգելով այլ երկրների շահերը:

 

Կողմերն ընդգծել են բանակցային ձեւաչափերի շրջանակներում հակամարտությունների խաղաղ կարգավորման իմպերատիվությունը:

 

Կողմերն ընդհանուր առմամբ բարձր են գնահատել երկկողմ կապերի ողջ համալիրի զարգացման ընթացքում ձեռք բերված հաջողությունները, ինչպես նաեւ հայ-ռուսական արդյունավետ փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ շրջանակներում:

 

Այս առումով աջակցություն է հայտնվել ՀԱՊԿ-ի շրջանակներում շարունակվող Հարավային Կովկասի կայուն եւ խաղաղ զարգացման ապահովմանն ուղղված համատեղ ջանքերին:

 

Կողմերն արտահայտվել են Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ապահովմանը համահունչ դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման օգտին` ի շահ երկու երկրների եղբայրական ժողովուրդների:

 

Կողմերը հաստատել են իրենց ձգտումը շարունակելու փնտրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը այն սկզբունքների հիման վրա, որոնք ամրագրված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահ երկրների նախագահների համատեղ հայտարարություններում եւ 2017 թվականի դեկտեմբերի 7-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների Համատեղ հայտարարության դրույթներում, ինչպես նաեւ ընդգծեցին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների եւ 2017 թվականի հոկտեմբերին Ժնեւում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում հնչեցված վստահության վերականգնմանն ուղղված համալիր միջոցների լիարժեք պահպանման եւ կյանքի կոչման անհրաժեշտությունը: Այս համատեքստում Կողմերը նշել են ռազմատենչ հռետորաբանության եւ քսենոֆոբիական հայտարարությունների անթույլատրելիությունը:

 

Կողմերն ընդգծել են տարածաշրջանային մակարդակներում համագործակցության ամրապնդման քաղաքականության շարունակության անհրաժեշտությունը ծայրահեղականությանը եւ ապօրինի միգրացիային հակազդելու, ահաբեկչության ու թմրանյութերի եւ այլ արգելված նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարելու համար:

 

Կողմերը դրական են գնահատել Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանականների ակտիվ մասնակցությունը ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված «Խորհրդարանականներն ընդդեմ թմրամիջոցներիե միջազգային համաժողովին, 2017 թ. դեկտեմբերին:

 

Կայացած համատեղ նիստի ընթացքում քննարկվել են երկու երկրների օրենսդրության ներդաշնակեցման հարցերը, նախանշվել են խորհրդարանականների աշխատանքի ծրագրերը միջխորհրդարանական փոխգործակցության զարգացման ոլորտում, այդ թվում նաեւ միջազգային հարթակներում:

 

Կողմերը կարեւոր նշանակություն են տալիս Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջխորհրդարանական համագործակցության խորացմանը՝ նպատակ ունենալով քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար եւ փոխադարձ հետաքրքրություն առաջացնող այլ ոլորտներում բարեկամական եւ փոխշահավետ կապերի հետագա զարգացումը:

 

Քննարկելով համագործակցության իրավիճակը միջազգային խորհրդարանական կառույցներում եւ միջազգային խորհրդարանական հարթակներում` ԱՊՀ ՄԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ՄԽՄ, ՍԾՏՀ ԽՎ, ԵԱՀԿ ԽՎ եւ ԵԽԽՎ, ՈՒՄՎ՝ Կողմերը, բարձր գնահատելով ոլորտային հանձնաժողովների դերը միջազգային հարթությունում փոխգործակցության համակարգում, ընդգծել են փոխադարձ շահերի նկատմամբ հարգանքի եւ դաշնակցային համերաշխության սկզբունքների վրա հիմնված միջազգային միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը:

 

Քննարկելով Եվրասիական ինտեգրման ընթացքը եւ ժողովրդական դիվանագիտության դերն այս գործընթացում: Կողմերը կարեւորել են Եվրասիական տնտեսական միության նպատակներին եւ խնդիրներին հասնելու կարեւորությունը՝ որպես ժամանակակից, արդյունավետ եւ մրցունակ միավորման, որը նպաստում է անդամ երկրների տնտեսությունների լրացուցիչ աճին:

 

Կողմերը բարձր են գնահատում միջխորհրդարանական կապերի նշանակությունը, որոնք հայ-ռուսական դաշնակցային փոխհարաբերությունների հետագա զարգացման, ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակում սերտ համագործակցության նորմաստեղծ ապահովման գործում կարեւոր կառուցակարգի գործառույթ են կատարում:

 

Կողմերն ընդգծել են Եվրասիական տարածքում միջխորհրդարանական երկխոսության զարգացման կարեւորությունը: Այս համատեքստում բարձր են գնահատվել Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների խորհրդակցության` որպես միջխորհրդարանական համագործակցության նոր ձեւաչափի, շրջանակներում կատարված համատեղ աշխատանքների արդյունքները:

 

Կողմերը ողջունում են կայացած քննարկումների արդյունքները եւ հայտարարում են, որ պատրաստ են հետեւողական աշխատանք տանել՝ ի շահ երկու երկրների միջեւ համագործակցության ամրապնդման:

 

Կողմերը հաստատում են, որ համատեղ նիստերի ձեւավորված պրակտիկան նպաստում է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման խնդրի լուծմանը, լրացուցիչ խթան է հաղորդում ազգային օրենսդրությունների եւ իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանը:

 

Կողմերը պայմանավորվել են հերթական համատեղ հանդիպումն անցկացնել 2018 թ. երկրորդ կեսին Մոսկվայում, Ռուսաստանի Դաշնություն»,- ասված է հայտարարության մեջ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՌԴ փոխվարչապետ. Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրում խնդիրներ չկանՌԴ փոխվարչապետ. Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրում խնդիրներ չկան
«Ի՞նչ եք ողջունում, Երևանի միակողմանի զիջումնե՞րը: Միթե՞ կարելի է երկու անգամ վաճառել նույն Ալմա-Աթայի թեման». Մարուքյանը՝ միջազգային գործընկերներին«Ի՞նչ եք ողջունում, Երևանի միակողմանի զիջումնե՞րը: Միթե՞ կարելի է երկու անգամ վաճառել նույն Ալմա-Աթայի թեման». Մարուքյանը՝ միջազգային գործընկերներին
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Կոնվերս Բանկը սկսել է թողարկել UnionPay քարտերԿոնվերս Բանկը սկսել է թողարկել UnionPay քարտեր
Ոստիկանության գործողություններն ավելի ու ավելի են նմանվում փողոցային ավազակախմբերի վարքագծի, ինչը վկայում է իրավիճակի նկատմամբ վերահսկողության կորստի մասին. Դավիթ ԱնանյանՈստիկանության գործողություններն ավելի ու ավելի են նմանվում փողոցային ավազակախմբերի վարքագծի, ինչը վկայում է իրավիճակի նկատմամբ վերահսկողության կորստի մասին. Դավիթ Անանյան
Առաջին Հանրապետության ծնունդը Առաջին Հանրապետության ծնունդը "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման աջակիցները կդիմավորեն Սարդարապատում
ԱԳՆ. Հայաստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով տուժածների և զոհերի թվում օտարերկրյա քաղաքացիներ չկանԱԳՆ. Հայաստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով տուժածների և զոհերի թվում օտարերկրյա քաղաքացիներ չկան
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ապակենտրոնացված համագործակցության հարցերՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ապակենտրոնացված համագործակցության հարցեր
Գնել Սանոսյան. Ջրհեղեղի հետևանքով առաջացած խնդիրներն անկանխատեսելի էինԳնել Սանոսյան. Ջրհեղեղի հետևանքով առաջացած խնդիրներն անկանխատեսելի էին
Գեներալ-մայոր. Հայաստանն այսօր պատրաստ չէ Թուրքիայի և Իրանի հետ սահմանների ինքնուրույն պահպանությանըԳեներալ-մայոր. Հայաստանն այսօր պատրաստ չէ Թուրքիայի և Իրանի հետ սահմանների ինքնուրույն պահպանությանը
Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունըԲագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը
Հայ դերասանների մասնակցությամբ Շոն Բեյքերի ֆիլմն արժանացել է Կաննի 77-րդ կինոփառատոնի Հայ դերասանների մասնակցությամբ Շոն Բեյքերի ֆիլմն արժանացել է Կաննի 77-րդ կինոփառատոնի "Ոսկե արմավենու ճյուղ" մրցանակին
Նման բան չենք տեսել ժամանակակից Հայաստանում. Նման բան չենք տեսել ժամանակակից Հայաստանում. "Ոստիկանությանը ուղիղ ցուցում է տրվել բիրտ ուժ կիրառել զոհված զինծառայողների ծնողների, պատգամավորների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ"
Լոռիում բնական աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-իԼոռիում բնական աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի
Հայաստանի հյուսիսում գետերի մակարդակն սկսել է նվազելՀայաստանի հյուսիսում գետերի մակարդակն սկսել է նվազել
Արցախի օմբուդսմեն. Մի շարք դեսպանատների կողմից արցախցիներին մուտքի արտոնագիր տրամադրելու դիմումի մերժումը խախտում է Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի դրույթներըԱրցախի օմբուդսմեն. Մի շարք դեսպանատների կողմից արցախցիներին մուտքի արտոնագիր տրամադրելու դիմումի մերժումը խախտում է Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի դրույթները
Պաշտպանության նախարարությունը հաղորդել է ժամկետային զինծառայողի մահվան մասինՊաշտպանության նախարարությունը հաղորդել է ժամկետային զինծառայողի մահվան մասին
Արցախի ՄԻՊ. Ասկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետների դեմ մեկնարկած քրեական վարույթները անընդունելի են, քանի որ հստակորեն քաղաքական ենթատեքստ ունենԱրցախի ՄԻՊ. Ասկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետների դեմ մեկնարկած քրեական վարույթները անընդունելի են, քանի որ հստակորեն քաղաքական ենթատեքստ ունեն
Երևանում բերման է ենթարկվել մոտ 200 մարդ. ՈստիկանությունԵրևանում բերման է ենթարկվել մոտ 200 մարդ. Ոստիկանություն
Դեպի Բագրատաշենի մաքսային անցակետ ավտոճանապարհը երթեւեկելի է Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան-Պտղավան-Բագրատաշեն ուղղությամբԴեպի Բագրատաշենի մաքսային անցակետ ավտոճանապարհը երթեւեկելի է Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան-Պտղավան-Բագրատաշեն ուղղությամբ
Դանիլա Կոզլովսկու ներկայացում-շոուն կգա նաև ՀայաստանԴանիլա Կոզլովսկու ներկայացում-շոուն կգա նաև Հայաստան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը համաձայնել է դառնալ ՀՀ վարչապետի պաշտոնի թեկնածուԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը համաձայնել է դառնալ ՀՀ վարչապետի պաշտոնի թեկնածու
Հայաստանի ջրամբարների գետավազաններում չեն դիտվել ջրի ելքերի էական բարձրացումներ, որոնք կարող են վտանգավոր լինելՀայաստանի ջրամբարների գետավազաններում չեն դիտվել ջրի ելքերի էական բարձրացումներ, որոնք կարող են վտանգավոր լինել
Բորել. Մեր ընդհանուր նպատակը Հարավային Կովկասում կայուն խաղաղությունն էԲորել. Մեր ընդհանուր նպատակը Հարավային Կովկասում կայուն խաղաղությունն է
Վարչապետի թիկնազորը բիրտ ուժի կիրառմամբ Բաղանիսի դպրոցից դուրս է հանել լրագրող Անի ԳևորգյանինՎարչապետի թիկնազորը բիրտ ուժի կիրառմամբ Բաղանիսի դպրոցից դուրս է հանել լրագրող Անի Գևորգյանին
Ցահքնա. Հայաստանը պաշտպանել է Էստոնիայի դիրքորոշումը սահմանային վեճումՑահքնա. Հայաստանը պաշտպանել է Էստոնիայի դիրքորոշումը սահմանային վեճում
Փաշինյանի ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտումՓաշինյանի ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում
ՀՀ ԶՈՒ մի շարք սպաների գեներալ-մայորի կոչումներ շնորհելը  հարուցել է ոչ միանշանակ հասարակական արձագանքՀՀ ԶՈՒ մի շարք սպաների գեներալ-մայորի կոչումներ շնորհելը  հարուցել է ոչ միանշանակ հասարակական արձագանք
Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացըԱդրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացը
ՀՀ իշխանությունները ՀՀ իշխանությունները "արցախցիների որս" են հայտարարել. այս անգամ ձերբակալվել է Մարտակերտի ղեկավարը
Խաղաղության դարաշրջանը գործողության մեջ. Ադրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերըԽաղաղության դարաշրջանը գործողության մեջ. Ադրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերը
Հայաստանը շարունակելու է գնալ միակողմանի զիջումների ճանապարհով ՝ հետամուտ լինելով Հայաստանը շարունակելու է գնալ միակողմանի զիջումների ճանապարհով ՝ հետամուտ լինելով "իրական Հայաստանին"․ժողովրդին Փաշինյանի հղած ուղերձի ամփոփումը
Բիշքեկում ընթանում է ԱՊՀ անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 54-րդ նիստըԲիշքեկում ընթանում է ԱՊՀ անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 54-րդ նիստը
Հայաստանը հրաժարվել է 2027 թվին ընդունել ԱՊՀ խաղերըՀայաստանը հրաժարվել է 2027 թվին ընդունել ԱՊՀ խաղերը
"Գիտելիքահենք տնտեսություն" կարգախոսի ներքո Հայաստանի իշխանությունները լուծարում են գիտատեխնիկական գրականության ավանդապահ գրադարանը
ԵԱՀԿ գործող նախագահը ցանկություն է հայտնել ակտիվորեն աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների կարգավորմանն ուղղված  նրանց ջանքերումԵԱՀԿ գործող նախագահը ցանկություն է հայտնել ակտիվորեն աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների կարգավորմանն ուղղված  նրանց ջանքերում
Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսԿանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես
Հայ-ճապոնական արշավախումբը Լեռնագոգ-1 հնավայրում հայտնաբերել է անասնապահների առաջին կայան-բնակատեղիներից մեկըՀայ-ճապոնական արշավախումբը Լեռնագոգ-1 հնավայրում հայտնաբերել է անասնապահների առաջին կայան-բնակատեղիներից մեկը
Հայաստանի օմբուդսմենը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է մարզի սահմանամերձ համայնքներում բնակվող քաղաքացիների անվտանգությանն առնչվող հարցերՀայաստանի օմբուդսմենը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է մարզի սահմանամերձ համայնքներում բնակվող քաղաքացիների անվտանգությանն առնչվող հարցեր
Արցախի Ասկերանի նախկին քաղաքապետը տնային կալանքի է ենթարկվելԱրցախի Ասկերանի նախկին քաղաքապետը տնային կալանքի է ենթարկվել
Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդատվությունների համարՍերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդատվությունների համար
ԵԱՀԿ գործող նախագահի Բաքու կատարած այցի արդյունքները հարցեր են առաջացրել արցախյան հանրության շրջանումԵԱՀԿ գործող նախագահի Բաքու կատարած այցի արդյունքները հարցեր են առաջացրել արցախյան հանրության շրջանում
Անդրանիկ Թեւանյան. Մինչև Հայաստանը բանակցողին չփոխի ու չհստակեցնի իր կարմիր գծերը, մենք անընդհատ ու անդադար կորուստներ ենք ունենալուԱնդրանիկ Թեւանյան. Մինչև Հայաստանը բանակցողին չփոխի ու չհստակեցնի իր կարմիր գծերը, մենք անընդհատ ու անդադար կորուստներ ենք ունենալու
Փորձագետ. Կովկասում տեղի է ունենում վերաֆորմատավորում եւ Հայաստանի ներկառուցում ադրբեջանաթուրքական կոմունիկացիոն նախագծերումՓորձագետ. Կովկասում տեղի է ունենում վերաֆորմատավորում եւ Հայաստանի ներկառուցում ադրբեջանաթուրքական կոմունիկացիոն նախագծերում
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովՀայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողով
Արաքսիա Սվաջյան. 2025 թվականից կրթական նոր չափորոշիչ կներդրվի 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններումԱրաքսիա Սվաջյան. 2025 թվականից կրթական նոր չափորոշիչ կներդրվի 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում
Մարկեդոնովը՝ Անդրկովկասում Ռուսաստանի ներկայության մասին. հեռանկարում պահանջված կլինի ոչ թե Մարկեդոնովը՝ Անդրկովկասում Ռուսաստանի ներկայության մասին. հեռանկարում պահանջված կլինի ոչ թե "խորքային դաշնակցության", այլ "ուղեկցորդի" հայեցակարգը
ՀՀ առողջապահության նախարարությունը նշել է ԿԶԵՀ-ի նշանակալի ավանդը երկրի առողջապահական համակարգի գործունեության համար պայմանների ստեղծմանը նպաստելու գործումՀՀ առողջապահության նախարարությունը նշել է ԿԶԵՀ-ի նշանակալի ավանդը երկրի առողջապահական համակարգի գործունեության համար պայմանների ստեղծմանը նպաստելու գործում
Հայաստանը ձեռնպահ է մնացել Սրեբրենիցայում ցեղասպանության մասին մտորումների և հիշատակի միջազգային օր սահմանելու շուրջ քվեարկությանը ՄԱԿ-ումՀայաստանը ձեռնպահ է մնացել Սրեբրենիցայում ցեղասպանության մասին մտորումների և հիշատակի միջազգային օր սահմանելու շուրջ քվեարկությանը ՄԱԿ-ում
Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ. փորձագետՆոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ. փորձագետ
Միջերկրական ծովի շրջաններից Հայաստան ներթափանցած ցիկլոնը կհանգեցնի ինտենսիվ անձրևների և օդի ջերմաստիճանի նվազմանՄիջերկրական ծովի շրջաններից Հայաստան ներթափանցած ցիկլոնը կհանգեցնի ինտենսիվ անձրևների և օդի ջերմաստիճանի նվազման
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են ՀՀ պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունըՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են ՀՀ պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը
Իրավապաշտպան. Ասկերանի քաղաքապետի ձերբակալությունն ակնհայտ հակաիրավական էԻրավապաշտպան. Ասկերանի քաղաքապետի ձերբակալությունն ակնհայտ հակաիրավական է
ՀԱԵ. գործող իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն արծարծում են սպառնալիքների, ճնշումների և ապատեղեկատվության գործիքակազմերի օգտագործմամբՀԱԵ. գործող իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն արծարծում են սպառնալիքների, ճնշումների և ապատեղեկատվության գործիքակազմերի օգտագործմամբ
ՄԻՊ գրասենյակն արձագանքել է ՄԻՊ գրասենյակն արձագանքել է "Զվարթնոց"օդանավակայանում ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին ճնշելու վերաբերյալ տեսանյութերին
Հայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է Լուի ԲոնոյինՀայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է Լուի Բոնոյին
Առողջապահության նախարար. բուժապահովագրության համակարգի ներդրման գործընթացը շարունակվում է բարձր տեմպերովԱռողջապահության նախարար. բուժապահովագրության համակարգի ներդրման գործընթացը շարունակվում է բարձր տեմպերով
Հիմնադրվել է Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունըՀիմնադրվել է Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունը
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
Դավութօղլու. Թուրքիան պիտի արագորեն կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետԴավութօղլու. Թուրքիան պիտի արագորեն կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են