Արմինֆո.Հայաստանում Beeline-ը միացել է «Մոլորակի ժամ» համաշխարհային էկոլոգիական ակցիային, որն անցկացվել է 2018 թ. մարտի 24-ին՝ 20։30-ից մինչև 21։30-ը։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, շաբաթ երեկոյան՝ մարտի 24-ին մեկ ժամով Երևանում անջատվել է Beeline-ի բոլոր վարչական շենքերի լուսավորությունը, մի շարք սպասարկման և վաճառքի գրասենյակների արտաքին լուսավորությունն, ինչպես նաև տասնյակ գովազդային արտաքին վահանակների լուսավորությունն ամբողջ երկրի տարածքում։
«Մոլորակի ժամ» ակցիան արդեն դարձել է բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի խորհրդանիշ։ Տասնյակ հազարավոր քաղաքներ ամբողջ աշխարհում մասնակցում են ակցիային, որպեսզի մարդկության ուշադրությունն ուղղեն շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատու վերաբերմունքի անհրաժեշտությանը։ Միանալով ակցիային՝ Beeline-ն այս նախաձեռնությունը դիտարկում է որպես կարևոր քայլ՝ ապագա սերունդների մասին հոգատարության հարցում, քանի որ լավ օրինակը միշտ ունենում է ակտիվ հետևորդներ, և մենք միասին կարող ենք վաղվա օրը դարձնել ավելի լավը», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Մոլորակի ժամ»-ը մարդկության պատմության մեջ ամենազանգվածային էկոլոգիական ակցիան է, որն անցկացվում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կողմից։ Ակցիայի նպատակն է ամբողջ աշխարհում մարդկանց ուշադրությունը հրավիրել արդիական էկոլոգիական խնդիրներին, կոչ անել մտածել բնական ռեսուրսների նկատմամբ հոգատար վերաբերմունքի մասին և միավորվել մոլորակի ապագան փրկելու շուրջ։ Միջազգային «Մոլորակի ժամ» միջոցառումը 2018 թ․ տեղի ունեցավ 11-րդ անգամ։ Նախորդ 2017 թ-ին ակցիան ունեցել էր մասնակիցների ռեկորդային թիվ՝ ավելի քան 184 երկիր։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: