Արմինֆո.Ռուսաստանի նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի վերընտրվելը դրական կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա: Մարտի 20-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել «Նորավանք՚ գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Նրա ասելով, հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ` ռազմավարական դաշնակցության ոգով: Ընդ որում, փորձագետը կարծում է, որ Երկրի հարավային սահմանների ամրապնդմանը Պուտինի հակվածությունը դրական կանդրադառնա նաև Հայաստանի վրա, քանի որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանը, որը ներառված է Ռուսաստանի հարավային զինվորական օկրուգում, նույնպես կհագեցվի գերժամանակակից և բարձր ճշգրտության սպառազինությամբ: «ՀԶՕ վերազինումը վկայում է Ռուսաստանի համար այդ տարածաշրջանի նշանակալիության մասին: Այսօր Ռուսաստանի առջև կանգնած է այս տարածաշրջանում ներկայության խնդիր, և ռազմական հզորության ամրապնդումն ինչ-որ չափով կմեղմի մյուս ուժերի ախորժակը տարածաշրջանում՚, - կարծում է փորձագետը:
Նա, միևնույն ժամանակ, փաստել է, որ Ռուսաստանն այսօր խոշոր աշխարհաքաղաքական խաղացող է, որի հետ հարկավոր է հաշվի նստել: «Հարկավոր է հասկանալ, որ ռուս ժողովուրդը յուրահատուկ է, և որքան շատ են նրա նկատմամբ ճնշում գործադրում, դա ավեի մեծ հակառակ ազդեություն է ունենում: Հենց այդ պատճառով Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը միայն մեծացրեց Պուտինի ընտրազանգվածը: Թեև անսովոր ոչինչ չեմ տեսնում այն փաստի առնչությամբ, որ Պուտինն ստացել է ռուսաստանցի ընտրողների ավելի քան 70 տոկոսի աջակցությունը: Ռուսաստանի ղեկավարի վարկանիշը բավականին բարձր է ոչ միայն երկրի ներսում, այլև արտասահմանում՚, - եզրափակել է Հարությունյանը:
Մարտի 18-ին Ռուսաստանի նախագահական ընտրություններում Վլալդիմիր Պուտինն ստացել է ընտրողների ձայների ավելի քան 76,6 տոկոսը: Նա պետք է պաշտոնավարի 6 տարի: