Արմինֆո.Հայաստանի Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել Արցախի նախկինպաշտպանության նախարար Սամվել Բաբայանի ու նրա կողմնակիցների նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, ովքեր, մեղադրվում են Վրաստանից Հայաստան մաքսանենգ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ներմուծելու փորձի մեջ:
Բաբայանն ինքն իրեն մեղավոր չի ճանաչում, և հայտարարել է, որ մտադիր է դատավճիռը բողոքարկել բոլոր հնարավոր ատյաններում: Ներկայումս Բաբայանի պաշտպանությունը մտադիր է դիմել Վճռաբեկ դատարան:
Նշենք, որ ընդհանուր իրավասության դատարանը Սամվել Բաբայանին դատապարտել էր 6 տարի, իսկ նրա համախոհներից, Սանասար Գաբրիելյանին`3 տարի, իսկ Արմեն Պողոսյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին, Դավիթ Հարությունյանին և Կարեն Քոչարյանին`2 տարվա ազատազրկման: Ընդհանուր առմամբ, գործին ներգրավված են 7 անձինք: Ըստ գործի, Բաբայանը և նրա կողմնակիցները մտադիր էին ներմուծվելիք զենքն օգտագործել իշխանությունների դեմ: