Արմինֆո.Ֆրանսիան առաջվա պես լիովին հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը բանակցությունների միջոցով: Փետրվարի 20-ին այդ մասին հայտարարվել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում ճեպազրույցի ժամանակ` ի պատասխան Երևանի նկատմամբ նկտումներ պարունակող Ադրբեջանի նախագահի հայտարարության վերաբերյալ Փարիզի դիրքորոշմանն առնչվող հարցին:
Ընդ որում, Ֆրանսիայի արտգործնախարարությունում հակամարտող կողմերին կոչ է արվել բարեխղճորեն աշխատել այդ ուղղությամբ և ձեռնպահ մնալ ցանկացած հայտարարությունից կամ գործողությունից, որոնք կարող են հանգեցնել լարվածության սրման:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ենի Ազերբայջան՚ կուսակցության վերջին համագումարում իր ելույթյում նկրտումներ էր արտահայտել Երևանի և Զանգեզուրի նկատմամբ, դրանք անվանելով «պատմական ադրբեջանական տարածք՚ և հայտարարելով, թե ադրբեջանցիները «պետք է վերադառնան՚ այդ հողեր: «Դա մեր քաղաքական և ռազմավարական նպատակն է, և մենք փուլ առ փուլ պետք է մոտենանք այդ նպատակին՚, - ասել էր Ալիըև, ընդգծելով, թե բոլոր տարածաշրջանային նախագծերից Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ «ադրբեջանական տարածքներն ազատագրված չեն՚: