Արմինֆո. Թուրքիայի Վճռաբեկ դատարանի որոշմամբ «Սանասարյան խան» շենքը վերադարձվում է ՀԱԵ Կոնստանդնուպոլսի պատրիարքարանին, հայտնում է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթը: «Սանասարյան խանը» Ստամբուլի հայտնի շենքերից մեկն է: Այն կառուցվել է 1895 թվականին հայ բարերար Մկրտիչ Սանասարյանի կողմից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկահայ հայտնի փաստաբան Վարդգես Եղիայանը դատարանի միջոցով Ստամբուլում անշարժ գույքի տիրապետող հայերի իրավունքների վերականգնման գործընթաց է սկսել: