Արմինֆո.Օտարերկրյա լրագրողները և բլոգերներն այցելել են ԱՀ Պաշտպանության բանակի մարտական դիրքերում և զինվորական ստորաբաժանումներում, որոնք տեղակայված են զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ:
Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության ՊԲ մամլո ծառայությունը, Լատվիայից, Հունգարիայից, Ալժիրից, Իտալիայից, Ռուսաստանից և Ֆրանսիայից ժամանած լրագրողներն ու բլոգերները եղել են առաջնագծում, ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված հաղորդումպատրաստելու նպատակով: