Արմինֆո. «Իրանը եղել և մնում է խաղաղության կողմնակից, մենք բարձր ենք գնահատում հարաբերությունները մեր բոլոր հարևանների հետ, և ոչ մի երկրի թույլ չենք տա իր նկրտումներով խախտել այդ հարաբերությունները՚, - հայտարարել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ԵՊՀ-ում` պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցին: Դիմելով հայ ժողովրդին` դիվանագետը խորհուրդ է տվել նաև թույլ չտալ ոտնձգություն երկրում խաղաղության հանդեպ:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը մտադիր է Հայաստանի հետ համագործակցության ճանապարհով օգտվել այն հնարավորություններից, որոնք բացվել են ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունից հետո, դեսպանը նշել է. «Իրանը մինչ օրս որևէ դրական տեղաշարժ չի տեսել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության առնչությամբ: Եթե դուք որևէ տեղեկատվություն ունեք, հաղորդեք մեզ այդ մասին՚: